News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը և հակամարտությունը եվրոպական այլ երկրներում տարածվելու սպառնալիքը ստիպել են ՆԱՏՕ-ի անդամներին արագորեն ավելացնել պաշտպանական ծախսերը։

Դաշինքի վերջին տվյալներով՝ ռեկորդային թվով պետություններ՝ 23, հասել են Համախառն ներքին արդյունքի 2% նպատակին։

Եվրոպական երկրների և Կանադայի միահամուռ ծախսերն այս տարի աճել են 17,9%-ով: «Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ըստ նրա՝ 2023-ին աճը կազմել է 9,3%, իսկ 2015-2022 թվականներին  տատանվել է 1,6%-ից մինչև 5,9%-ի սահմաններում:

Գերմանիան, Նիդեռլանդները և Թուրքիան այն երկրների թվում են, որոնք առաջին անգամ պաշտպանական ծախսերը հասցրել են ՀՆԱ-ի 2%-ի։ Միաժամանակ դաշինքի անդամների միջին ծախսերը (բացառությամբ ԱՄՆ-ի) առաջին անգամ հասել են նման մակարդակի։ ՆԱՏՕ-ի երկրներն այս նպատակը դրեցին իրենց առաջ, երբ 2014 թվականին Վլադիմիր Պուտինը զորքեր մտցրեց ուկրաինական տարածք՝ բռնակցելով Ղրիմը և Դոնբասում անջատողական շարժում նախաձեռնելով։ Դրանից առաջ ՆԱՏՕ-ի (բացառությամբ ԱՄՆ-ի) պաշտպանության ընդհանուր ծախսերը նվազում էին:

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո դաշինքը համալրվեց նոր անդամներով. Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արդյունքում ՆԱՏՕ-ի անդամների թիվը հասավ 32-ի։

Պաշտպանական ծախսերի առաջատարների թվում են Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից երկրները, որոնց վրա  հարձակման կամ սադրանքների զոհ դառնալու հավանականությունն ավելի մեծ է։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերով առավել առատաձեռն են եղել  Լեհաստանը, որը այդ նպատակներով ծախսել է իր ՀՆԱ-ի 4,12%-ը, այնուհետև՝ Էստոնիան՝ 3,43%, ԱՄՆ-ը՝ 3,38%, Լատվիան՝ 3,15% և Հունաստանը՝ 3,08%։

Ռուսաստանի աճող ագրեսիվության պայմաններում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մարտին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ դաշինքի բոլոր երկրներին առաջարկել է պաշտպանական ծախսերն ավելացնել, դրանք հասցնելով մինչև ՀՆԱ-ի 3%-ի սահմանները:

Հարկ է նշել, որ 2024 թվականին ինքը՝ Ռուսաստանը, պաշտպանության և անվտանգության համար նախատեսել է ավելի քան 10,7 տրիլիոն ռուբլի (երկրի Համախառն ներքին արդյունքի  շուրջ 6%-ը):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Ստոլտենբերգ. Բելառուսի և Չինաստանի միջև զորավարժությունները ցույց են տալիս, որ Չինաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին
Չորեքշաբթի օրը Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը պարզաբանել է, որ Չինաստանի...
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության մասին խոսք չկա
Չնայած մենք չենք խոսում Ուկրաինայի հակամարտությանը Դաշինքի անմիջական մասնակցության մասին, շատ...
Էրդողանը Ստամբուլն անվանել է հարմար քաղաք 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
ՆԱՏՕ-ի ղեկավարների վերջնական հռչակագրում ասվում է, որ նրանք հաջորդ հանդիպումը կանցկացնեն...
Բայդենի հեռանկարներին կասկածող ՆԱՏՕ-ի դաշնակիցները հանդիպումներ են անցկացրել Թրամփի ներկայացուցիչների հետ. Bloomberg
Միաժամանակ նրանք հետևում էին Բայդենի ամեն քայլին...
Վաշինգտոնում տեղի է ունցել Զելենսկու և Էրդողանի հանդիպումը
Զելենսկին և Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր...
Ամենաշատ