News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Սահմանադրության մեջ այդպիսի կետ չկա, որը կպարտադրի ԱԺ նիստին քվորում ապահովել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, որ եթե Սահմանադրության համաձայն օրենքի ուժով ԱԺ նիստ է հրավիրվում, ՔՊ-ի կողմից այդ նիստը բոյկոտելը հակասահմանադրական է:

«Երբ օրենքի պահանջի համապատասխան մեր ընդդիմադիր գործընկերներն առաջարկեցին արտահերթ նիստ հրավիրել, ԱԺ խորհուրդը դա չհաստատեց, հետեւաբար օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ:  Դա օրենքի ուժով է, բայց մյուս կողմից պատգամավորը ազատ է իր գործունեության մեջ: Մենք հաճախ Սահմանադրությունը մեկնաբանում ենք ըստ մեր նախասիրությունների, բայց դա այդպես չէ: Մենք Սահմանադրությունը չենք խախտել, ուղղակի սա քաղաքական դիրքորոշում է: Մենք գտնում ենք, որ սա ուղղակի մանիպուլյացիա է: Իրենք պետք է հասկանային, որ հնարավոր չէ, որ իշխող քաղաքական ուժից 20 հոգի միանան իրենց նախաձեռնությանը եւ կառավարության հրաժարականի ուղերձով հանդես գային»,-ասաց նա:

Աղազարյանը նկատեց, մոր այդ ուղերձ կոչվածն այնքան քննարկվեց, որ այսպես, թե այնպես, հասավ վարչապետին. «Իրենց նպատակն այն էր, որ երբ խորհրդի նիստում չընդունվեց, հունիսի 12-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ դա եւս որպես մեկ շտրիխ օգտագործեին մեր ընդդիմադիր գործընկերները, որ ասեն՝ տեսեք, ժողովուրդ ջան, անգամ անմեղ բաները չեն ընդունում, ուրեմն մի քիչ շատ եկեք ԱԺ-ի մոտ, որ մեր գրոհը Ազգային ժողովի վրա պսակվի հաջողությամբ: Այս ամենը շատ թափանցիկ ու հասկանալի է բոլորի համար»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ՔՊ-ն դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը և հայտարարել, որ ամսի 17-ին ևս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին: Հունիսի 17-ին ՔՊՊ-ն չի մասնակցել նիստին, քվորում չի ապահովվել եւ նիստը չի կայացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ