News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախկին (2012-2014 թթ.) նախարար Դերենիկ Դումանյանի որդին՝ Գուրգեն Դումանյանը, որը 2012-2014 թթ. ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, իսկ 2014-2016 թթ. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը, հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ նաև անշարժ գույք է ձեռք բերել, գրում է «Հետքը»:

Դատարանը սնանկության գործի շրջանակներում հետախուզում է հայտարարել նրա և նրա ունեցվածքի նկատմամբ, ու մինչ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դրանով է զբաղված, Դումանյանը ԱՄՆ-ում բիզնես է անում:

Կրտսեր Դումանյանը ԱԺ-ում ու Կառավարությունում պաշտոն է զբաղեցրել այն ժամանակ, երբ այդ կառույցները ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը: 2016-ի սեպտեմբերին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով Դումանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Հոր նման Գ. Դումանյանն էլ առողջապահական ոլորտի ներկայացուցիչ է, մինչեւ 2012 թ. ԱԺ տեղափոխվելը աշխատել է հենց այդ բնագավառում: Նրա անունը կարելի է գտնել ամերիկյան մի քանի ընկերություններում, որոնց մեծ մասը գործում են առողջապահական-սոցիալական ոլորտում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի. Ռուբեն Մելիքյան
2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով...
20-ամյա տղան բարձրացել է տանիք գնդակն իջեցնելու, որտեղ հոսանքահարվել է եւ ժամեր անց հիվանդանոցում մшհացել
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Կեսգիշերին Դսեղ գյուղում ռեստորան է այրվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Հուլիսի 15-ին՝ ժամը 00:55-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Արտшկարգ դեպք՝ Արարատում․ տան ինքնաշեն վերելակի ճոպանը պոկվել է, մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։05-ի սահմաններում Ռիմա Ի․-ն և վերջինիս դուստրեր Լաուրա Տ․-ն և Մ. Տ․-ն վերը նշված հասցեում գտնվող տան…
Օձի խшյթոցից Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 66-ամյա կին․ բժիշկները պшյքարում են նրա կյանքի համար
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են...
Ռուս զինվորը կրակել է երկու ծառայակցի վրա և փախել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ստորաբաժանումից
Բելգորոդի մարզում հայտարարվել է «Գաղտնալսման» պլանը։ Շոթը նշել է, որ տասը ժամից ավելի փնտրում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ