News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Աշխարհում չկա մի կառավարություն, որ իր ծրագիրը 100 տոկոսով կատարի, հետեւաբար, հարց է առաջանում, եթե կառավարությունն իր ծրագիրը չի կատարում պետք է անպայման հրաժարական տա՞, թե՞ սպասի ժողովրդի դատին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մենք Արցախի մեր քույրերին ու եղբայրներին տեր ենք եղել: Մեր ուժը չի պատել, մեր խելքը չի պատել, մեր հնարավորությունները չի պատել, կգան հերթական կամ արտահերթ ընտրությունները, մեզ կհեռացնեք, էդ խնդիրները դուք կլուծեք: Արցախ կվերադառնաք, հետո գորցե Կարսի հարցը լուծեք եւ այլն:

Կառավարության ծրագիրը չկատարելը պետք է լինի իշխող ուժի խնդիրը: Եթե էս վարչապետի իր թիմով չի կարողանում կատարել իր հաստատած ծրագիրը, ինքը պետք է իր մեջ փոփոխություն  կատարի»,-ասաց նա:

Աղազարյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հերթական ընտրություններին. «Երբ գալիս է ընտրությունների պահը, դու որպես քաղաքական ուժ պետք է ներկայանաս, որովհետեւ եթե ժողովուրդը քեզ տվեց այլ գնահատական եւ նոր ուժ բերեց իշխանության, պետք է այդ հարաբերություններում պարզ լինի, թե ուր է գնում կառավարությունն ու պետությունը: Մենք չենք վախենում ընտրություններում պարտությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ