News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Իր սկզբնական հեղուկ տեսքով երբևէ բացված ամենահին գինին կարմրավուն-շագանակագույն է և, ըստ ամենայնի, հագեցված:

Կարմրավուն-շագանակագույն՝ քիմիական ռեակցիաների պատճառով, որոնք տեղի են ունեցել 2000 տարվա ընթացքում այն ​​պահից, երբ սպիտակ գինին Իսպանիայի հարավում լցվել է աճյունասափորի մեջ: Սափորը պարունակում էր, ի թիվս այլ բաների, հռոմեացու՝ դիակիզման ենթարկված ոսկորներ։

Կորդովայի համալսարանի մասնագետների վերլուծությունը ցույց է տվել, որ հինգ տարի առաջ Անդալուզիայի Կարմոնա քաղաքում պատահաբար հայտնաբերված հազվագյուտ անձեռնմխելի հռոմեական դամբարանում պահված սափորի հնագույն դարչնագույն հեղուկը խերեսանման տեղական գինի է։

Մինչ հայտնագործությունը, որի մասին հայտնել է Archaeological Science: Reports հանդեսը, հեղուկ վիճակում պահպանված ամենահին գինին 1867 թվականին գերմանական Շպեյեր քաղաքի մերձակայքի հռոմեական գերեզմանից վերցված և մոտ 325 թվականով թվագրվող շիշն էր:

Իսպանական սափորը հայտնաբերվել է 2019 թվականին, երբ Կարմոնայում տան վերանորոգման աշխատանքներ կատարող ընտանիքն իր տարածքում բախվել է հինավուրց գերեզմանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ