News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքի չորս անդամներ Շվեյցարիայում կանգնել են դատարանի առաջ։ Բրիտանական ընտանիքին մեղադրում են, որ նրանք ավելի շատ գումար են ծախսել իրենց շան խնամքի, քան սպասավորների վրա, հայտնել է BBC-ն։

Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար:

Ընտանիքը Ժնևի հարուստ Քյոլնի շրջանում վիլլա ունի, և նրանց դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները վերաբերում են երեխաներին խնամելու և տնային տնտեսությունը հետևելու համար Հնդկաստանից ծառաներ ներմուծելու նրանց գործելաոճին: Ենթադրվում է, որ Պրակաշը և Քամալ Հինդուջան իրենց որդու՝ Աջայի և նրա կնոջ Նամրատայի հետ առգրավել են աշխատակիցների անձնագրերը, 18-ժամյա աշխատանքային օրվա համար նրանց վճարել են ընդամենը 8 դոլար՝ միաժամանակ ծառաներին իրենց տնից դուրս գալու սահմանափակ ազատություն տալով։

Թեև անցյալ շաբաթ ֆինանսական համաձայնություն ձեռք բերվեց շահագործման վերաբերյալ, Հինդուջա ընտանիքը մարդկանց թրաֆիքինգի համար դեռ հետաքննության տակ է. մարդկանց թրաֆիքինգը Շվեյցարիայում օրենսդրորեն համարվում է լուրջ քրեական հանցագործություն:

Բրիտանական ընտանիքի անդամնեիրը հերքում են մեղադրանքները։ Այս շաբաթ դատարանում Ժնևի ամենահայտնի դատախազներից մեկը՝ Իվ Բերտոսան, տարեկան 10 հազար դոլարը, որն, ըստ նրա, ընտանիքը ծախսում էր իրենց շան խնամքի վրա, համեմատել է օրական գումարի հետ, որը նրանք վճարում էին իրենց սպասավորներին:

Հինդուջա ընտանիքի փաստաբանները միանշանակ չեն ժխտել սպասավորներին ցածր վարձատրության մասին պնդումները, բայց հայտարարել են, որ դրանք պետք է դիտարկվեն աշխատանքային պայմանների համատեքստում, նշելով, որ սպասավորները նաև ստացել են կացարան և սնունդ են ստացել: Արտաժամյա աշխատանքի մեղադրանքը նույնպես վիճարկվել է, քանի որ պաշտպաններից մեկը պնդում է, որ երեխաների հետ ֆիլմ դիտելը իրականում չի կարող աշխատանք համարվել:

Որոշ նախկին սպասավորներ ցուցմունքներ են տվել Հինդուջա ընտանիքի օգտին՝ նրանց նկարագրելով որպես հաշտ ընտանիք, որն արժանապատվորեն էր վերաբերվում իր սպասավորներներին: Սակայն այն պնդումները, ըստ որոնց ծառայողների անձնագրերը առգրավվել են, և որ նրանք չեն կարողացել առանց թույլտվության նույնիսկ տնից դուրս գալ, բավական լուրջ են, քանի որ դրանք կարող են մարդկանց թրաֆիքինգ գնահատվել:

Բերտոսան պահանջում է բանտարկություն և միլիոնավոր վնասների փոխհատուցում, ինչպես նաև վճարներ իրավաբանական ծախսերի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան այրվել է
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:35-ի…
Կիրանց գյուղում ականի վրա տրակտոր է պայթել. վիրավորվել է վարորդը. բնակիչ
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվածքներ է ստացել...
Մոսկվայում մեքենա են պայթեցրել. ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ պայթեցնողը փախել է Թուրքիա
Նրա խոսքով՝ Ռուսաստանն աշխատում է Անկարայի հետ՝ կասկածյալին կալանավորելու և արտահանձնելու ուղղությամբ...
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes G500»-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան…
Նյու Յորքի Քենեդիի օդանավակայանի տերմինալը շարժասանդուղքի բռնկման պատճառով տարհանվել է
Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ տերմինալի աշխատանքը վերսկսվել է տեղական ժամանակով ժամը 08:15-ին, և հրդեհի պատճառները հետաքննվում են...
Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
Տարածքը զննվել է, հայտնաբերվել և առգրավվել է մինչև 11 կգ թմրամիջոց, գիշերային տեսողության սարք, ատրճանակ, պարկուճներ և փամփուշտներ...
Ամենաշատ