News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները փորձում է կանխել Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև նոր պատերազմը, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ բանագնաց Ամոս Հոխշտեյնը՝  Լիբանանի հարավային սահմանին հակառակորդների միջև լարվածության հնարավոր սրման կապակցությամբ, հայտնել է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ բանագնաց Հոխշտեյնը հայտարարել է, որ իրեն գործուղել են Լիբանան Իսրայել կարճատև այցից անմիջապես հետո, քանի որ իրավիճակը «լուրջ է»:

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում լարվածության սրացման ականատես ենք եղել: Եվ այն, ինչ ցանկանում է նախագահ Բայդենը, հետագա սրացումից խուսափելն է, հակառակ դեպքում դա կհանգեցնի էլ ավելի մեծ պատերազմի»,- շեշտել է Հոխշտեյնը։ Ավելի վաղ նա հանդիպել էր լիբանանյան բանակի ղեկավարի հետ, իսկ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ հանդիպումից հետո զրուցել էր լրագրողների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ