News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

84 տարեկանում մահացել է Էմմա Վալերիանովնա Աբայդուլինան՝ խորհրդային և ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովի այրին։ Դրա մասին հայտնել է «Էլդար» կինոթատրոնի եւ համերգասրահի կայքը։

Էմմա Աբայդուլինան ծնվել է 1941 թվականի մայիսի 15-ին Սվերդլովսկում (այժմ՝ Եկատերինբուրգ)։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ինստիտուտ, որտեղ ստացել է լրագրողի մասնագիտություն։ Սվերդլովսկում զբաղվել է լրագրությամբ, եղել է Կինոկենտրոնի խմբագիր։

Մինչև 1980-ականների սկիզբը եղել է Սվերդլովսկի Կինեմատոգրաֆիայի պրոպագանդայի բյուրոյի աշխատակից։ Նա հոդվածներ է գրել արվեստի, կինոյի, թատերական կյանքի և երաժշտության մասին։

Մոսկվայում՝ կինոփառատոնի ժամանակ, հանդիպել է Էլդար Ռյազանովին։ Ամուսնանալով լեգենդար ռեժիսորի հետ՝ Էմմա Վալերիանովնան թողել է լրագրողի մասնագիտությունն ու իրեն նվիրել իր ընտրյալի մասին հոգ տանելուն։

Էլդար Ռյազանովի հետ Էմմա Աբայդուլինան անմիջական մասնակցություն է ունեցել 2005 թվականին «Էլդար» կինոյի և համերգասրահի ստեղծման և բացման գործում։

Ամուսնու մահից հետո Էմմա Աբայդուլինան մինչև 2021 թվականի գարունը ղեկավարել է Կինոակումբ-թանգարանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ