News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ սպառնալիքների և շանտաժի հերթական չափաբաժին տարածելով՝ Հայաստանին ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման պայմանագրի մասին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի վերջին հայտարարության առնչությամբ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարության մեջ ասվում է, որ լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Ֆրանսիայի և Հայաստանի միջև CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի գնման պայմանագրի կնքման մասին։

«Այն փաստը, որ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործունեության ևս մեկ ապացույց է։

Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու ամբողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը,-նշված է պաշտոնական Բաքվի հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ