News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն անհանգստացած է այն աջակցությամբ, որը Ռուսաստանը կարող է տրամադրել Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցում են Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը, որոնք բոլորն էլ արևմտյան դաշինքի ձախողումն էին ցանկանում տեսնել։

Ըստ Ստոլտենբերգի՝  Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի պատերազմական տնտեսությանը ցույց տվեցին, թե ինչպես են Եվրոպայի անվտանգության մարտահրավերներն առնչվում Ասիային, հավելելով, որ հաջորդ ամիս Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կնշանավորի Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիա հետ դաշինքի գործընկերության հետագա ամրապնդումը։

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ինչ-որ փուլում Չինաստանի համար «հետևանքներ» կլինեն։ «Նրանք չեն կարող շարունակել բնականոն առևտրային հարաբերություններ պահպանել եվրոպական երկրների հետ՝ միևնույն ժամանակ սանձազերծելով ամենամեծ պատերազմը, որը տեսել ենք Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո»,- ասել է նա։

Ստոլտենբերգը միաժամանակ հայտարարել է, որ դեռ վաղ է ասել՝ ինչ հետևանքներ կարող են լինել, «սակայն դա պետք է լինի խնդիր, որը մենք պետք է լուծենք, քանի որ շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիևին սպառազինությունների մատակարարումը համակարգող ՆԱՏՕ-ի շտաբը կբացվի սեպտեմբերին
Նա նաև խոստացել է, որ Լոնդոնում կքննարկեն «արևմտյան ժողովրդավարության պաշտպանությունը» ոչ միայն...
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Ստոլտենբերգ. Բելառուսի և Չինաստանի միջև զորավարժությունները ցույց են տալիս, որ Չինաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին
Չորեքշաբթի օրը Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը պարզաբանել է, որ Չինաստանի...
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության մասին խոսք չկա
Չնայած մենք չենք խոսում Ուկրաինայի հակամարտությանը Դաշինքի անմիջական մասնակցության մասին, շատ...
Էրդողանը Ստամբուլն անվանել է հարմար քաղաք 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
ՆԱՏՕ-ի ղեկավարների վերջնական հռչակագրում ասվում է, որ նրանք հաջորդ հանդիպումը կանցկացնեն...
Բայդենի հեռանկարներին կասկածող ՆԱՏՕ-ի դաշնակիցները հանդիպումներ են անցկացրել Թրամփի ներկայացուցիչների հետ. Bloomberg
Միաժամանակ նրանք հետևում էին Բայդենի ամեն քայլին...
Ամենաշատ