News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և մոտ 150 մետր առաջ ընթանալով՝ բախվել քարերին։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ըստ նախնական տեղեկությունների, որը պարեկներին հայտնել է վարորդը, վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելիս քնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ