News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ Կիևի հավատարիմ դաշնակիցը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատը, ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Յենս Ստոլտենբերգին, Հունգարիայի և Սլովակիայի աջակցությունից հետո դրա մասին հայտնել է հոլանդական ազգային NOS հեռուստաընկերությունը:

Ըստ Reuters-ի՝ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ անցկացված մամուլի ասուլիսում Ստոլտենբերգը ոչ հաստատել, ոչ հերքել է լրատվամիջոցների այս հաղորդագրությունը։

«Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությամբ, կարծում եմ, ակնհայտ է, որ մենք շատ մոտ ենք հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրության ավարտին, և կարծում եմ, որ դա լավ նորություն է», - ասել է նա լրագրողներին՝ գովաբանելով Ռյուտեին։

«Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է։ Նա վարչապետի աշխատանքի հարուստ փորձ ունի։ Նա իմ մտերիմ ընկերն ու գործընկերն է, և, հետևաբար, ես համոզված եմ, որ շատ շուտով դաշինքը կորոշի իմ իրավահաջորդի հարցը։ Եվ սա լավ կլինի բոլորիս, ՆԱՏՕ-ի և ինձ համար»,- նշել է Ստոլտենբերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ավելի քան 500 հազար զինվորականի բարձր պատրաստվածության վիճակի է բերել
Բարձր պատրաստվածության վիճակը նշանակում է, որ զորամասերը կարող են տեղակայվել 30 օրվա ընթացքում...
Կիևին սպառազինությունների մատակարարումը համակարգող ՆԱՏՕ-ի շտաբը կբացվի սեպտեմբերին
Նա նաև խոստացել է, որ Լոնդոնում կքննարկեն «արևմտյան ժողովրդավարության պաշտպանությունը» ոչ միայն...
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Ստոլտենբերգ. Բելառուսի և Չինաստանի միջև զորավարժությունները ցույց են տալիս, որ Չինաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին
Չորեքշաբթի օրը Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը պարզաբանել է, որ Չինաստանի...
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության մասին խոսք չկա
Չնայած մենք չենք խոսում Ուկրաինայի հակամարտությանը Դաշինքի անմիջական մասնակցության մասին, շատ...
Էրդողանը Ստամբուլն անվանել է հարմար քաղաք 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
ՆԱՏՕ-ի ղեկավարների վերջնական հռչակագրում ասվում է, որ նրանք հաջորդ հանդիպումը կանցկացնեն...
Ամենաշատ