News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-ից «Азимут» ավիաընկերության ինքնաթիռները շաբաթական երեք անգամ կիրականացնեն Սոչի-Երևան չվերթ, հայտնել է «Авиапорт»-ը։

Հուլիսի 7-ից կիրականացվի A45029 Սոչի - Երևան - Սոչի չվերթը, ներառյալ կիրակի օրերին։ Այսպիսով, Սոչիից մեկնումը նախատեսված է 09.00-ին, վայրէջքը Երևանում՝ 11.30-ին։ Ինքնաթիռը հետադարձ ճանապարհով կմեկնի 12.20-ին, վայրէջք կկատարի հանգստավայրում՝ 12.40-ին։ Յուրաքանչյուր օդանավակայանի համար նշվում է տեղական ժամը, հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։

Սոչիից Երևան տոմսի արժեքը սկսվում է 47 եվրոյից, Երևանից Սոչի՝ 29 եվրոյից՝ պետական ​​և օդանավակայանի հարկերը չհաշված։ «Азимут»-ն այս երթուղին կիրականացնի նաև երեքշաբթի և հինգշաբթի օրերին:

Սոչիի օդանավակայանն անցել է գարուն-ամառ չվացուցակին։ Այն կգործի մինչև հոկտեմբերի վերջ։ Սոչիից նախատեսվում է թռիչքներ կատարել 87 ուղղություններով, որից 64-ը ներքին, իսկ 23-ը՝ միջազգային։ Դրանցում ներգրավվելու է 33, դրանց թվում՝ 12 արտասահմանյան ավիափոխադրող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ