News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական KNDS ընկերությունը Փարիզում Eurosatory 2024 ցուցահանդեսում ներկայացրել է իր նոր հարվածային Colibri դրոնը, որը նաև հայտնի է որպես կամիկաձե անօդաչու թռչող սարք, հայտնել է Defense Blog-ը։

Այս նորարարական նախագիծը նպատակ ունի բարձրացնել ֆրանսիական զինված ուժերի օպերատիվ կարողությունները ճշգրիտ կառավարվող զինամթերքով, որոնք նախատեսված են ժամանակակից պատերազմի զարգացող սպառնալիքների դեմ պայքարի համար:

2022 թվականի մայիսին մեկնարկած Colibri նախագծի նպատակն է տնտեսապես արդյունավետ, գործառնական առումով ակտիվ լիցքն ինտեգրել անօդաչու համակարգի մեջ, որն ընդունակ է 5 կմ շառավղով հայտնաբերել թիրախները և չեզոքացնել:

Անօդաչու թռչող սարքը հագեցած է կառավարվող բեկորային լիցքով, որն ապահովում է բարձր արդյունավետություն ինչպես անշարժ, այնպես էլ շարժունակ թիրախներին խոցելիս։ Համակարգն առաջարկում է բազմակողմանի և արդյունավետ լուծում՝ մարտի մղման ​​տարբեր սցենարների համար:

Բացի դրանից, KNDS-ը հայտարարել է, որ Colibri անօդաչու թռչող սարքերի խմբաքանակն՝ իբրև ռազմական օգնության փաթեթի մաս, այս ամառ կմատակարարվի Ուկրաինայի զինված ուժերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ