News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով ժամանել է Փհենյան։ Օդանավակայանում նրան դիմավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Այցի ընթացքում նրանք կքննարկեն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների հեռանկարները, տնտեսությունը, անվտանգությունը և միջազգային համագործակցությունը։

Վլադիմիր Պուտինի այցը կտևի հունիսի 18-19-ը։ Վաղը նախագահը բանակցություններ կվարի տարբեր ձևաչափերով, դրանց թվում՝ Կիմ Չեն Ընի հետ։ Կողմերը նաև համագործակցության վերաբերյալ համատեղ փաստաթղթեր կստորագրեն։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ ուղևորության արդյունքներով Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև կարող է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրվել։

Սա Պուտինի երկրորդ այցն է ԿԺԴՀ։ Նա առաջին անգամ այցելել է երկիր 2000 թվականի ամռանը, երբ այն ղեկավարում էր Կիմ Չեն Ըրը։ Հունիսի 19-20-ը նախատեսված է Ռուսաստանի նախագահի այցը Վիետնամ։

2023 թվականի սեպտեմբերին Կիմ Չեն Ընն այցելեց Ռուսաստան և Վլադիմիր Պուտինին հրավիրեց պատասխան այց կատարել։ Հյուսիսային Կորեա վերադառնալուց հետո Կիմ Չեն Ընը կառավարությանը հանձնարարել է բոլոր ոլորտներում ձեռնարկել «ակտիվ կառուցողական միջոցներ»՝ ամրապնդելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ