News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Զարզանդ Հակոբյանը և հայտնել, որ Սևաստոպոլյան 24 տան դիմաց իրեն է մոտեցել նույն հասցեի բնակիչ Տաճատ անունով ներկայացած անձը և ավտոմեքենան տեղափոխելու հետ կապված վիճաբանել է իր հետ, ապա իր հասցեին տվել հայհոյանքներ ու ոտքով հարվածել իրեն պատկանող ավտոմեքենային։

Այդ ընթացքում իրենց են մոտեցել իրեն անծանոթ մի քանի անհայտ անձինք ու սկսել են հարվածներ հասցնել իրեն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ահազանգով նշված հասցե են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր այնուհետև ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Զ. Հակոբյանի ասած անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 58-ամյա Տաճատ Վարդապետյանը և 29-ամյա Ասքանազ Վարդապետյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ֆիզիկական ներգործություն հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Տ. Վարդապետյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, իսկ Ա. Վարդապետյանը նրա որդին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ