News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Օրի Գորդինը և օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-մայոր Օդեդ Բասյուկն այսօր հաստատել են Լիբանանում մարտական ​​գործողությունների ծրագրերը:

Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է, որ գեներալները հանդիպում են անցկացրել, որի ընթացքում «հաստատվել են Լիբանանում հարձակման օպերատիվ ծրագրերը»: Բարձրագույն հրամանատարությունը միաժամանակ ցամաքում ուժերի պատրաստվածության արագացման վերաբերյալ որոշումներ է ընդունել։

Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը, Լիբանանի հարավային սահմանին հակառակորդների միջև կրակի սրման առնչությամբ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փորձում է կանխել Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև նոր պատերազմը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ բանագնաց Հոխշտեյն հայտնել է, որ իրեն գործուղել են Լիբանան Իսրայել կարճատև այցից անմիջապես հետո, քանի որ ստեղծվել է «լրջագույն իրավիճակ»։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ