News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկի դեմ վարույթ է հարուցվել՝ աննախադեպ մեծ ծավալի չարաշահումների փաստով՝ մոտ 1 միլիարդի։ Իշխանությունները փորձում են կոծկել գործը։ Խոսքը Հովհաննես Մանուկյանի ղեկավարած ոլորտի մասին է, ով 2022 թ․ փետրվարից 1 տարի զբաղեցրել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը, ապա նշանակվել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն, ում շաբաթներ առաջ պաշտոնանկ արեցին։ Քրեական վարույթը վերաբերում է աղբահանության ոլորտին։

Դեռ 2 ամիս առաջ  քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է արել աղբահանության ՀՈԱԿ-ում եւ հայտնաբերել լուրջ թերացումներ։ Վերահսկողականի պետն այդ բացահայտումների մասին զեկուցել է Տիգրան Ավինյանին՝ գործակարգավարականի ժամանակ, եւ դրանից հետո Մանուկյանն ազատվել է «Երեւանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնից։

Մեր աղբյուրի պատմելով՝ Մանուկյանն Ավինյանի մտերիմներից է, ընտրություններին «վիզ է դրել» նրա համար, սակայն այս չարաշահումների մասին սկսել են խոսել, եւ, առհասարակ՝ քաղաքապետարանը դարձել է կոռուպցիոն ամենամեծ ռիսկեր պարունակող հիմնարկը, եւ Ավինյանը որոշել է մեկին զոհաբերել՝ պայքարի իմիտացիա անելով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ում ռիսկեր են տեսնում
Թեման դեռ անցած հինգշաբթի էր ՔՊ-ում քննարկվել։ Մինչդեռ, ՔՊ ֆրակցիայի կարծիքով, կառավարության...
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ինչ է հասցրել կուտակել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռազմիկ Մկրտչյանը 2023 թվականի հաշվետու տարվա...
«Հրապարակ». Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը
Իսկ երեկ Պռոշյան փողոցում էին սպանության փորձի կասկածներով 2 տղամարդու գետնին տապալելով՝ 50 հոգով...
«Փաստ» . «Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի»
Եվ այս դաշտում, մեր տեղեկություններով, Փաշինյանին կարող են աջակից լինել իշխանության սատելիտ...
«Հրապարակ». «Իմնեմնիմ»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը  հայտնվել է իշխանությունների թիրախում
Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեն օրերս նկատողություն է արել ծառայությանը, որ պատշաճ հսկողություն...
«Փաստ». Իշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել
Ճիշտ է, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցների թիվը կրճատվել է 10 տոկոսով, իսկ, օրինակ՝ ՆԱՏՕ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ