News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով ՀՀ իշխանությունների` ՌԴ-ին ուղղված հաթաթաներին եւ, պատասխանելով հարցին, թե Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը գնահատեց.

-Իշխանությունը գիտակցում է, որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որից եթե դուրս ես գալիս, դառնում ես արտադաշինքային երկիր: Հետեւաբար, Հայաստանը այլ ռիսկերի առաջ է կանգնելու, ու քանի որ այս պահին չկա փոխարինող այլ ռազմաքաղաքական դաշինք, որը գրկաբաց կընդունի ու կապահովի անվտանգությունը:

Իհարկե, այնպես չէ, որ ՀԱՊԿ-ը կատարյալ է գործում: Իշխանությունն ընդամենը ժամանակ է ձգում ու փորձում է ինքը ՀԱՊԿ-ից ավելի շուտ ճշգրիտ ձեւակերպում ստանալ առ այն, թե ո՛րն  է Հայաստանի պետական սահմանը, որոնք արտաքին վտանգից պետք է պաշտպանի ՀԱՊԿ-ը, այսինքն՝ այստեղ կա փոխադարձ բումերանգային տրամաբանություն։

«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ պատասխան չտրվի, Հայաստանի առաջ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու կոնկրետ հարց է դրվելու։

Կարծում եմ, որ ինչ-որ տեղ իշխանությունները հենց դրան էլ ձգտում են, որ հենց ՀԱՊԿ-ում կայացվի Հայաստանի դուրս գալու մասին որոշում, որ հետագայում ողջ պատասխանատվությունն ընկնի ոչ թե իրենց վրա, այլ՝ ՀԱՊԿ-ի:

«Ի»- Բայց նաեւ մեկ այլ փաստ չմոռանանք. Եթե ՀԱՊԿ-ից Հայաստանին հանեն, ապա կհանեն նաեւ ԵՏՄ-ից: Միաժամանակ լիովին կխզվեն Ռուսաստանի հետ տնտեսական կապերը: Թե ում վրա «պատասխանատվությունը կմնա», Մոսկվային հաստատ հետաքրքիր չէ: Պարզապես, նման իրավիճակում Հայաստանը կոչնչանա, եւ վերջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սրբազան պայքար». Սբ Աննա եկեղեցու բակում այսօր կշարունակենք քննարկել կարևորագույն օրակարգային հարցերը
Օրվա հիմնական բանախոսն Էդգար Ղազարյանն է…
«Փաստ». Իշխանավորները վայելքների մեջ են
Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը փորձում են գլուխ...
«Հրապարակ». Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը
Երեկ նա այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, խորհրդակցություն արել` «եւս մեկ անգամ բարձր գնահատելով...
«Ժողովուրդ». Շարունակվում են ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանդիպումները․ ի՞նչ են քննարկում
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է հրաժարվել ընտրություններից հետո...
«Հրապարակ». Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ընտրություններից առաջ կրկին խաղարկելու են նախկին...
«Փաստ». «Քվանտում» իսկապես եղել են ստուգումներ, բայց դրանք սկսվել են մասնավոր բողոքի հիման վրա»
«Քվանտում» ճնշումների մասին տեղեկությունները անհասկանալի ու տարօրինակ են համարում...
Ամենաշատ