News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի հարաբերությունները նոր բարգավաճման շրջան են թեւակոխում, հայտարարել է Հյուսիսային Կորեայի պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը՝ սկսելով բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մեր երկրների հարաբերությունները թեւակոխում են նոր բարձր բարգավաճման շրջան, որը չի կարելի համեմատել նույնիսկ անցյալ դարի կորեա-խորհրդային հարաբերությունների ժամանակաշրջանի հետ»,- ասել է ԿԺԴՀ նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ Պուտինի այցի ընթացքում կամրապնդվի «կրակոտ բարեկամությունը երկու երկրների միջև»։

ԿԺԴՀ ղեկավարը ջերմորեն ընդունել է իր հյուրին բանակցությունների սկզբում։ Նա նշել է, որ ընթացիկ այցը հաստատում է ռուս-կորեական հարաբերությունների որակը, որոնք թեւակոխել են ամենաբարձր զարգացման շրջան։ Նրա խոսքով՝ այս այցը պատմական պահ է և ունի կարևորագույն ռազմավարական նշանակություն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների ողջ պատմության ընթացքում։

Կիմ Չեն Ընն ուշադրություն է հրավիրել, թե ինչպես են ռուսական պետության ղեկավարին դիմավորել Փհենյանի հասարակ բնակիչները։ «Կարծում եմ, որ այն ոգևորությունը, որ մեր բնակիչները ցույց տվեցին ձեզ, ևս մեկ անգամ հաստատում է մեր հարաբերությունների իրական մակարդակը»,- ​​ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ