News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Լիագումար նիստում Ճապոնիայի Վերին պալատը վերջապես և միաձայն հավանություն է տվել օրինագծին, որը պարտավորեցնում է մանկական հաստատությունների ղեկավարությանն աշխատանքի ընդունելիս ստուգել աշխատակիցներին սեռական հանցագործությունների մեջ ներգրավված լինելու համար: Այս կանոնը վերաբերում է հիմնականում դպրոցներին և մանկապարտեզներին, հայտնում է Kyodo գործակալությունը։

Ուժի մեջ մտած օրենքը թույլ է տալիս մարդկանց աշխատանքի չընդունել, եթե բողոքներ կան սեռական ոլորտում նրանց ոչ պատշաճ պահվածքից։ Միաժամանակ, նշում է գործակալությունը, մտահոգությունները պահպանվում են նման միջոցների հնարավոր չարաշահման վերաբերյալ։ Այս առումով կառավարությունը մտադիր է հրահանգներ մշակել այն չափանիշների վերաբերյալ, որոնց վրա պետք է հիմնավորվեն ոչ պատշաճ վարքագծի կասկածները։

Օրենքի դրույթները տարածվելու են նաև երեխաների հետ կապված հաստատություններում արդեն աշխատողների վրա։ Գործատուների խնդրանքով աշխատողի կենսագրության վերաբերյալ համապատասխան հետաքննություն կիրականացնի Ճապոնիայի արդարադատության նախարարությունը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ճապոնիայում մինչև 19 տարեկան երեխաների և դեռահասների ավելի քան 40%-ը ենթարկվել է բռնության կամ սեռական բռնության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ