News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։ Կոմիտեից հայտնում են, որ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների, հասարակական նշանակության շենքերի և շինությունների նախագծման, դրանց կիրառման վերաբերյալ հարցեր։

Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկելով Հայաստանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերում ընկերության ներգրավման հնարավորությունները՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է դպրոցներ, մանկապարտեզներ, մարզական և առողջապահական հաստատություններ կառուցելու ՀՀ կառավարության ծրագրերը։

Նա տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում կոմիտեի կայքում հրապարակվելու են անհատական բնակելի տների նախագծեր, և առաջարկել ներկայացնել նաև ընկերության մշակած նախագծերը։

Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց համապատասխանությունը Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերին։

Կողմերը պայմանավորվել են քննարկել նախանշված ուղղություններով համագործակցության մանրամասները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղիազար Վարդանյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում շինարարությանը իրանական ընկերությունների մասնակցության հարցը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է…
Ռուբինյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային անվտանգությանը հարցերը
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող…
Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ...
Ռուբեն Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես…
Սանոսյանը և Իրանի դեսպանը ընդգծել են ՀՀ-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտ ավարտելու անհրաժեշտությունը
Նախարար Սանոսյանը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել բազմոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցություն...
Սուրեն Պապիկյանը, Իրանի դեսպանն ու ռազմական կցորդը տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել (վիդեո)
Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ