News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, ծանոթացել շահառուների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, նրանց տրամադրվող սննդին, բժշկական օգնության կազմակերպմանը և այլն։

Անձնազրույցներ են տեղի ունեցել հաստատությունում խնամք ստացող անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ներկայում հաստատությունում բնակվող անձանց հետ: Պաշտպանը ծանոթացել է նաև ՊՈԱԿ-ի անձնակազմի աշխատանքային պայմաններին։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խնամքի կենտրոնների շահառուների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։ Խնդիրները գտնվում են անձամբ իր ուշադրության ներքո։

Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու մարմիններին։ Չհայտարարված այցերը կրում են շարունակական բնույթ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ