News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են Եմենի Անսար Ալլահ շարժման հութի ապստամբներին պատկանող ութ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը հաջողությամբ ոչնչացրել են ութ անօդաչու թռչող սարքեր` Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքներում», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X (նախկին Twitter) սոցցանցում:

Նշվում է, որ չեն վնասվել ո՛չ կոմերցիոն նավերը, ո՛չ կոալիցիոն ու ամերիկյան նավերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ