News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող, միայն իր փողի ու աթոռի իշխանությունը պահպանելուն կոչված մի փոքրիկ խումբ է, որը պատրաստ է գնալ ամեն ինչի, որի վկայությունն էր հունիսի 12-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

Նրա խոսքով, հունիսի 12-ից հետո իրենք պայքարի վերադասավորման փուլ են մտել. «Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու: Բովանդակությունը մնացել է նույնը: Շարժումը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, էլ ավելի կազմակերպչական վերադասավորումներով, որին դուք շատ շուտ ականատես կլինեք, նաեւ մասնակից կլինեք»,-ասաց նա:

Սրբազանը նշեց, որ այսօր էլ շարունակվում են հալածանքները, մարդկանց տներից հանելով, վախեցնելով, սարսափեցնելով զուտ նրա համար, որ  ճշմարտության համար պայքարի են դուրս եկել. «Նաեւ գործարարների վրա կան ճնշումներ: Բոլոր միջոցներով փորձում են վախեցնել մարդկնց, բայց ոչ ոք ոչ նահանջելու, ոչ ընկճվելու, ոչ պայքարի հրաժարվելու միտում ունի: Այս ամենի պատասխանատուն մեկ մարդ է՝ կառավարության ղեկին նստող ստախոսն է եւ ոստիկանության գլխին գտնվող այն մարդիկ, որոնք այդ հրամանները իրագործել են կամ տվել են: Մենք բոլոր փաստերով հաղորդումներ կներկայացնենք; Այս ընթացքում բերման են ենթարկվել, ձերբակալվել ու կալանքի են ենթարկվել միայն քաղաքացիները, ոչ մի ոստիկանի նկատմամբ վարույթ չկա»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը:

Նա հայտարարեց, որ իրենց պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է նույնը՝ գործող   իշխանության հեռացումը, հրաժարեցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՏԿԵՆ-ն եւ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել
Բանն այն է, որ միայն այս տարվա առաջին կիսամյակին՝ մարտ, մայիս, հունիս ամիսներին, ՀՀ տարածքային...
«Ժողովուրդ». ՏԿԵՆ-ն եւ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել
Բանն այն է, որ միայն այս տարվա առաջին կիսամյակին՝ մարտ, մայիս, հունիս ամիսներին, ՀՀ տարածքային...
«Ժողովուրդ». Պարզվում է` գերեւարված հայ ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ խոշտանգումները ՄԻՊ-ի մանդատի շրջանակում չեն
Վստահաբար, որեւէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաեւ մյուս հայ բանտարկյալների նկատմամբ...
«Ժողովուրդ». Պարզվում է` գերեւարված հայ ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ խոշտանգումները ՄԻՊ-ի մանդատի շրջանակում չեն
Վստահաբար, որեւէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաեւ մյուս հայ բանտարկյալների նկատմամբ...
«Հրապարակ». Ո՞ր պաշտոնյաների համար են թանկարժեք մեքենաներ գնում
Երեկ կառավարության նիստում Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշում ընդունվեց...
«Իրավունք». Նիկոլի մոտ մարզպետների քնությունն այդքան էլ հարթ չի անցել. Պատճառը Նիկոլի կինն է
Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս պահին Նիկոլի մոտ քարտ բլանշ է ստացել մարզպետներից միայն Շիրակի...
Ամենաշատ