News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«5 իրավապաշտպանների նախաձեռնությունը» այս բեսպրեդելի վերաբերյալ շատ խորքային ասուլիս կհրավիրի, իսկ ես այսօր այստեղ եմ, որ ընթացիկ իրադրությունը ներկայացնեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Արսեն Բաբայանը:

»Հունիսի 12-ը ջրբաժան էր, եւ ոստիկանության կողմից իրականացված իմ տեսած ամենադաժան եւ աննախադեպ երեւույթ էր: Այն ի սկզբանե նախատեսված էր որպես պատժիչ գործողություն այն քաղաքացիների, այն լրագրողների, որոնք մասնակցում են այս շարժմանը: Կան նույնիսկ դրվագներ, որ կոնկրետ լրագրողների ուղղությամբ իրականացվել է գործողություն: Օրինակ, Աբրահամ Գասպարյանին մեկուսացրել են, մոտ 20 կարմիր կամ սեւ բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել: Կան փաստագրված տվյալներ, որ այդ ձայնային նռնակները նետվել են առանց որեւէ դիմադրության կամ հարձակման: Այսինքն առաջին նռնակը նետելուց առաջ քաղաքացիների կողմից չի իրականացվել որեւէ այնպիսի գործողություն, որը կստեղծեր իրավաչափ պայմաններ հատուկ միջոցների կիրառման համար»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով, ոստիկանական գործողությունները սկսվել են դեռ Կիրանցից, ու շատ էժան ձեւերով. «Օրինակ, երթի ժամանակ կարեպները կանգնեցնում էին մեքենաները, մեկը տեխզննում չէր անցել, մեկը վարորդականը իր մոտ չէր եւ հենց այդտեղ ոստիկանական ճնշումները գործադրում էին: Այս ընթացքում տասնյկ մեքենաներ 15-20 օր ապօրինի պահում էին, նոր-նոր սկսել են վերադարձնել: Բազմաթիվ կալանավորումներ են տեղի ունեցել:

Հիմա ասում են՝ քաղաքացին զանգվածային անկարգությունների է մասնակցել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ կարողանան ապացուցել բռնությունը: Շիշ նետելը չեն կարողանում համարել բռնություն, դրա համար անունը դրել են խուլիգանություն: Դա ոչ իրավաչափ է եւ հակասում է քրեական իրավունքին: Այսօր առավոտյան թեժ գծին  ահազանգ ենք ստացել, որ ՔԿ-ից եկել են եւ 3 քաղաքացու ձերբակալել, տարել են:

ՀՅԴ Վարոց Ձորի կառույցի անդամներին են կալանավորում՝ հավաքներին մասնակցելու համար իբր նյութապես շահագրգռելու համար: Այդտեղ էլ որեւէ այդպիսի հանգամանք չի հաստատվում: Բայց կալանավորումները իրականացվում են»,- ընդգծեց Արսեն Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ