News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Մենք գործում ենք մի կեղտոտ համակարգի դեմ՝ սկսած համացանցային ամենաստորին աստիճանից, ժողովրդի միջոցներով պահվող ՊՈԱԿ-ներից: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ, բայց տեղեկությունները այդպիսին են: Մենք ամենակեղտոտ համակարգի դեմ ենք գործում, որը բարձրացել է մինչեւ ԱԺ ամբիոն: Այս ամբողջ շարժման ժամանակահատվածում ԱԺ ամբիոնը դարձել է պարզապես  հակաքարոզչություն ասեմ, կեղտոտ քարոզչություն ասեմ, միջոց, որ մարդիկ ինքնադրսեւորվեն: Դրանցից մեկին, որը ինքն իրեն շատ երեւակայել է կյանքում եւ որոշակի տեղեկություններ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է անունը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու իր հայտարարությունների մասով:

Գիտեք նաեւ, որ դատական գործընթաց ենք սկսել մի լրագրող հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ,  միլիոնավոր գումարներ ստացած մարդ: Դա էլ հերքվեց: Իրավական գործընթացները յուրաքանչյուրի մասով սկսելու ենք»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ