News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Wizzair ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևան, ինչից մոտ մեկ ժամ անց էլ կկայան Երևան-Միլան չվերթը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Թռիչքի հետաձգման պատճառը ինքնաթիռի փոփոխությունն է եղել, սակայն դեռևս տեղեկություն չունենք, թե ինչով է պայմանավորված եղել փոփոխության անհրաժեշտությունը»,-հայտնեցին քաղավիացիայից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ գտնվում էին օդանավակայանում և չէին  կարողանում վերադառնալ Հայաստան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեսագրություն էր հրապարակել  ուղևորներից մեկը՝ Գոհար Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ