News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ես ինչ-որ իմաստով ուրախ եմ, որ այս մարդկանց բոլոր վերագրումներն այս շարժմանը հօդս են ցնդել, թեեւ ամեն ջանք թափում են նույնականացնելու ռուսական եւ այլ ուժերի հետ. դրանք ցնդել են ուղղակի: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Իրենք դա շարունակում են, որովհետեւ կարծում են, որ ինչպես իրենք են, այդպես էլ կարող է լինել յուրաքանչյուր մարդ կամ շարժում: Արտաքին ուժերի աջակցությունը այս պահին գոնե երեւացող, որոշները պասիվ, որոշները ակտիվ, մեզ համար հարցադրումներ են առաջացնում: Հատկապես արեւմտյան ուժերին եմ ասում՝ իրենք կո՞ղմ են շարժմանը, դե՞մ են շարժմանը: Տեղի ունեցած դեպքի արձանագրում պետք է կատարեն իրենք, խուսափել չեն կարող, հատկապես ԱՄՆ դեսպանատանն եմ ասում, որովհետեւ իրենց միջոցներով են տեղի ունեցել կամ տեղի ունենում ոստիկանական բարեփոխումները: Միթե իրենք այսպիսի բարեփոխումներ էին ակնկալում: Հունիսի 12-ի արյունահեղությանը իրենք ստիպված են արձագանքել»-ասաց Բագրատ Սրբազանը:

Նա նշեց, որ շատ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք չեզոք են, նաև հայկական իրավապաշտպան միություններ արձագանքել են, ընդ որում՝ շատ խիստ․ «Եթե իրենք կարծում են, որ ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունի, ապա ես մաղթում եմ, որ նույն ժողովրդավարությունն էլ իրենց մոտ լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ