News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

2024 թվականի հոնիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ Արցախբանկում կգործի բացառիկ քարտային ակցիա Mastercard-ի հետ համատեղ՝ «Անկանխիկ վճարումներ իրական շահումներով» անվանմամբ:

Ակցիան հնարավորություն է ընձեռում Բանկի քարտապաններին նշված ժամանակահատվածում կատարելով անկանխիկ վճարումներ և գնումներ Բանկի Mastercard-ով, կուտակել միավորներ և շահել 50,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամ գումար: Ակցիայի շրջանակներում կխաղարկվի 50 հատ դրամական պարգևներ:

Ակցիային մասնակցելու համար Արցախբանկի Mastercard քարտապաններին անհրաժեշտ է կատարել նվազագույնը հանրագումարային 150,000 ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ:

Mastercard քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց քարտապանը ստանում է 200-ից մինչև 1,000 միավոր՝ կախված հանրագումարային կատարված գործարքների ծավալից: Քանակային ամենաշատ միավորներ հավաքած 50 քարտապանները կճանաչվեն հաղթող և հնարավորություն կունենան մասնակցելու դրամական պարգևների խաղարկությանը:

«Անկանխիկ վճարումներ իրական շահումներով» ակցիայի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Ի դեպ, Բանկը հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ ֆիզիկական անձանց դառնալ Բանկի քարտապան և մասնակցել ակցիային ձեռքբերելով՝  

  • Mastercard Standard և Mastercard Gold քարտեր՝ սպասարկման վճարի 50% զեղչով քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Քարտերը կարող են պատվիրվել ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ առանց Բանկ այցելելու՝ Բանկի Մոբայլ հավելվածով:
  • Mastercard Virtual քարտերն անվճար՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Ընդ որում, յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն ունի պատվիրելու մինչև 4 վիրտուալ քարտ: 

Արցախբանկի քարտային պրոդուկտների պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամկետից շուտ ամբողջապես տեղաբաշխվել են ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ դրամային պարտատոմսերը
Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, բաց բաժանորդագրությամբ...
Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունը
ԱրՔա համակարգի բոլոր բանկոմատներից անվճար կանխիկացնել գումարը, եթե բաժանորդագրված եք C360 փաթեթներից որևէ մեկին...
2024-ի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 11.3%-ով
2024թ․-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է շուրջ 172 մլրդ...
Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով
Ամիօ բանկի հաճախորդ ես և դեռ չունե՞ս AMIO Visa Digital քարտ...
Անդրանիկ Գրիգորյան. Կոնվերս Բանկը Հայաստանում նորարարության առաջնագծում
Բիզնես գործընթացները կառուցելով գիտելիքի և հաճախորդների փորձառության վրա՝ Կոնվերս Բանկը պարբերաբար զարգացնում է Մոբայլ հավելվածը, արդեն իսկ ավտոմատացվել է Օժանդակող գրասենյակի աշխատանքը...
Կոնվերս Բանկն աջակցում է էներգաարդյունավետության բարձրացմանը
Այսօր կփորձենք հասկանալ այդ երկու հասկացությունների տարբերությունը և պարզել՝ ինչպե՞ս հասնել էներգաարդյունավետության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ