News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: 

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ռազմավարական հաղորդակցության բարեփոխման հաջող ընթացքին և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին:

Երկուստեք կարևորվել է այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Կողմերը գոհունակություն են հայտնել արդյունավետ փոխգործակցությունից և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
The Economist. ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի հետ առևտրային պատերազմի
ԵՄ-ի հաջորդ քայլը կարող է լինել Չինաստանի դեմ նոր «զենքի»՝ այսպես կոչված, «միջազգային գնումների գործիքի» օգտագործումը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների պատվիրակությանը
Մեծ պատիվ է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունում...
Կոբախիձե. ԱՄՆ եւ ԵՄ որոշումը չի համապատասխանում մեր ակնկալիքներին հարաբերությունների վերալիցքավորման առումով
ԵՄ եւ ԱՄՆ որոշումը չի համապատասխանում Վրաստանի ակնկալիքներին...
Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում. նախկին փոխարտգործնախարար
Եվրամիությունում չեն սպասում Հայաստանին, թեեւ ողջունում են նրա ձգտումը...
ԵՄ-ում Օրբանի այցը ՌԴ անվանել են Եվրամիության օրենքների խախտում. FT
Օրբանի այցը ՌԴ ԵՄ օրենքների խախտում է...
Գերմանիայի դեսպան. մենք վերանայում ենք հարաբերությունները Վրաստանի հետ
Կարեւոր թեմա Վրաստանի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ