News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ռուս 13 բարձրաստիճան պաշտոնյաների, քննիչների, բանտային ծառայության և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Կանադայի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանափակումների ենթակա բոլոր անձինք «ներգրավված են եղել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ դաժան վերաբերմունքի և մահվան մեջ»:

Խոսքը 2020-ին «Նովիչոկ» տեսակի նյարդային համակարգը կաթվածահար անող նյութով թունավորման, 2021-ին օդանավակայանում կալանավորման, ուղղիչ գաղութում ազատազրկման, Նավալնիի իրավունքները չհարգելու, «նրա մահվան պատճառները չհետաքննելու և դին ընտանիքին հանձնելու երկար ձգձգման մասին է»,- ընդգծվում է պատժամիջոցների պարզաբանման մեջ։

Հաղորդագրության մեջ նշված չեն նրանց կոնկրետ անունները, ում նկատմամբ նոր սահմանափակումներ են մտցվել։ Ընդհանուր առմամբ, Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից մարդու իրավունքների խախտումների հետ կապված հատուկ միջոցների կանոնակարգում ներառված է Ռուսաստանի 111 քաղաքացի։ Վերջին 13 անունների թվում են ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, Յամալ-Նենեց ինքնավար օկրուգի ԱԴԾ-ի ղեկավար Իգոր Ռակիտինը, դատավորներ Կիրիլ Նիկիֆորովը, Եկատերինա Դորոխինան, Եկատերինա Պախոմովան, դատախազներ Բորիս Լոկտիոնովը, Մարինա Բոբեկը, Եկատերինա Ֆրոլովան, քննիչ Ալեքսանդր Վարապաևը, Դաշնային քրեակատարողական ծառայության փոխտնօրեն Ալեքսանդր Մատվեենկոն, Դաշնային քրեակատարողական ծառայության նախկին փոխտնօրեն Ալեքսեյ Գիրիչևը, դաշնային քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ Քրիստինա Պանշինան և Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում ԻԿ-3-ի ղեկավար Վադիմ Կալինինը: 

Նավալնին 2021 թվականից խարդախության մեղադրանքով Վլադիմիրի մարզում գտնվել է առավելագույն անվտանգության ԻԿ-6-ում։ 2023 թվականի դեկտեմբերին նա ծայրահեղականության գործով տեղափոխվել է ԻԿ-3 «Բևեռային գայլ»՝ հատուկ ռեժիմի գաղութ՝ Խարպում (Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգ):

Փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայության տարածքային վարչությունը հայտնել է զբոսանքի ժամանակ քաղաքական գործչի մահվան մասին։ Մահվան վկայականում նշվում էր, որ Նավալնին մահացել է բնական մահով։ Դիակը հարազատներին հանձնելու ուշացումից հետո քաղաքական գործչին հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը մարտի 1-ին։

Նավալնիի մահից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան հայտարարեցին պատժամիջոցների կիրառման մասին պաշտոնյաների, դատավորների, անվտանգության ուժերի և այն գաղութի աշխատակիցների նկատմամբ, որտեղ քաղաքական գործիչը կրում էր իր պատիժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ