News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Ես ոչ կտտանքներից եմ վախենում, որ կալանքներից, ոչ էլ նույնիսկ մահվանից: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ իր դեմ որոշակի նյութեր են հավաքվում, փորձում են ապացույցներ գտնել, որ բարեգործության անգամ տակ այլ գործունեություն է ծավալել:

«Այո, ինձ տեղեկություններ հասել են, որ տարբեր ուսումնասիրություններ են անում, նույնիսկ գնացել են 15 տարվա հաշիվներ քննելու: Գետահովիտում մենք մեծ, ամբողջությամբ ավերված  տարածք ունենք, 2020-ին նախաձեռնել ենք քաղցկեղով հիվանդ երեխաների հոգեւոր վերականգնողական կենտրոն կառուցելը: Գումարները տրվել են, կենտրոնը կառուցված է: Կենտրոնի բացումը եղել է արյունաբանական ինստիտուտի այն ժամանակվա գլխավոր բժիշկ Սամվել Դանիելյանի մասնակցությամբ: Ինչ մնում է գումարներին, շատ մանրամասներ հայտնել, որովհետեւ եթե իրենք սկսում են այս գործընթացը, չափազանց մեծ անակնկալների եւ ներողություն խնդրելու կոչված կլինեն: 660 հազար եվրո է փոխանցվել: Շինարարությունը մոտ 4 հազար քմ է: Երկու շենք է, երրորդն կցորդ շենքը մենք ենք ավելացրել: մենք ոչ միայն չենք մսխել, այլ դեռ ստիպված ենք եղել մի քանի հարյուր հազար ավելացնել այդ գւմարի վրա, որ կարողանանք այդ ամբողջ շինարարությունն ավարտել: Սարսափելի վնասներ ենք կրել, որովհետեւ այդ ժամանակ տարադրամի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Մենք մոտ 20 տոկոս վնաս ենք կրել միայն այդ պատճառով: Կենտրոնը անվճար է, վճարովի չէ: Լավ կլինի, որ ուսումնասիրեն ու ամաչեն: Եթե շնորհակալության թուղթ էլ պատրաստեն, ձեզ ցույց կտամ»,-ասաց Բագրատ Սրբազանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ