News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Գերմանական հետախուզական ծառայությունները երկրում տեղի ունեցող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության իրադարձությունները համարում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հարձակման հավանական թիրախ՝ նման Մոսկվայի «Կրոկուսի Սիթի Հոլ»-ի վրա հարձակմանը, գրում է Financial Times-ը։

Գերմանական Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի (BfV) ղեկավար Թոմաս Հալդենվանգի խոսքով՝ Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ «Հնարավոր սցենարը լայնածավալ համակարգված ահաբեկչություններն են, ինչպիսին վերջերս տեղի ունեցավ Մոսկվայում», - ասել է Հալդենվանգը:

Հալդենվանգը նաև ասաց, որ ԴԱԻՇ-Կ խմբավորումը (այսպես կոչված՝ «Վիլայաթ Խորասան» բջիջը, որը ստանձնել է «Կրոկուս»-ի վրա հարձակման պատասխանատվությունը) կարողացել է իր կողմնակիցներին տեղափոխել Արևմտյան Եվրոպա՝ «Ուկրաինայից փախստականների քողի տակ»: Նա ասաց, որ խմբավորումը հրապարակել է բազմաթիվ քարոզչական տեսանյութեր՝ կոչ անելով աջակիցներին հարձակումներ իրականացնել Եվրոպայում «հեշտ թիրախների» վրա:

Ըստ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերի, որին մեջբերում է Financial Times-ը, Եվրոպան և դրա հետ մեկտեղ Գերմանիան «ջիհադիստական ​​կազմակերպությունների, մասնավորապես ԴԱԻՇ-ի և ԴԱԻՇ-Կ-ի խաչմերուկում են»:

Ֆեսերը նաև պնդում է, որ Գերմանիայում կտրուկ աճել են հակասեմական հանցագործությունները, և հրեական խորհրդանիշներ կրողները, օրինակ՝ Maccabi Germany մարզական ակումբի անդամները, հաճախ չեն կարողանում դուրս գալ՝ առանց վիրավորվելու կամ հարձակման ենթարկվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հյուսիսային տերևաթափ» անունով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է.մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության...
Ռուսաստանում Նավալնիի այրուն ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում
Ըստ «Коммерсантъ»-ի՝ դրա մասին տեղեկություն է հայտնվել Ռոսինֆորմմոնիտորինգի գրանցամատյանում...
Արաբական Միացյալ Էմիրություններում 43 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել «Մուսուլման եղբայրներ»-ին ղեկավարելու համար
WAM պետական գործակալությունը հայտնել է, որ ևս 11 մարդ ավելի կարճ ժամկետով ազատազրկման դատապարտվել...
Հունիսի 23-ին ահաբեկչությունն իրականացրել են երևելի ընտանիքների անդամները. Դաղստանի ղեկավար
Միաժամանակ նա հայտարարել է, որ տեղի բնակիչները չեն պաշտպանում ահաբեկիչների գաղափարները...
Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով մի քանի մարդ է ձերբակալվել
Ահաբեկչական սպառնալիքը մնում է չափազանց լուրջ...
Թուրքիայում ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող 45 կասկածյալ է ձերբակալվել
Ձերբակալություններն իրականացվել են այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում և Անթալիայում...
Ամենաշատ