News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ը ողբերգություն է բոլոր առումներով,  այն լիարժեք բացահայտելու հնարավորություն ուներ այս իշխանությունը վեց տարվա ընթացքում, հետևաբար, երբ իրենք կբացահայտեն, գնահատական կտան, ես էլ ինձ իրավունք կվերապահեմ գնահատական տալու: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ժամանակին գնահատական չի հնչեցրել Մարտի 1-ի վերաբերյալ, երբ հիմա հունիսի 12-ի իրադարձությունները համեմատում է այդ օրվա հետ։

Բագրատ Սրբազանը նաև ասաց, «մարտի 1»-ի հետ համեմատությունը զուտ անձի պատճառով է եղել։

«Այդ մարդն ի՞նչ էր ասում «մարտի 1»-ին՝ հոգին փառավորվում էր, քաղաքացիներին հրահրում էր, որ ոստիկաններին ջարդեն, երկաթներ վերցնեն, ինքնպաշտպանվեն։ Ես համեմատել եմ այդ դրվագը այս դրվագի հետ։

Ես այն մարդը չեմ, որ «մարտի 1»-ի քաղաքական գնահատական տամ։ Դատարան կա, վեց տարի  դատարանն իրենց ձեռքում է, բոլոր  հնարավոր տարբերակներով՝ ԱԱԾ, փաստաթղթեր, ամեն ինչ իրենց ձեռքում է։ Թող բացահայտեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Նա ասաց, որ Մարտի 1-ը Հայաստանի պատմության ամենասև էջերից մեկն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ