News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում բացվել է տարեցների խնամքի կենտրոն։

«Մեր տատիկ-պապիկների համար շատ կարևոր է շփումը և դրական վերաբերմունքը, ամենօրյա խնամքն ու ուշադրությունը: Վարդենիս համայնքի տարեցների ժամանցային ցերեկային կենտրոնում ստեղծվել է բարեկարգ և հարմարավետ միջավայր, առողջ մթնոլորտ՝ միմյանց հետ շփվելու և ժամանցը լիարժեք կազմակերպելու համար: Սա ևս մեկ քայլ է՝ ուշադրություն դարձնելու տարեցների խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն հոգատարությամբ և կրկին հնարավորություն է ընձեռվում հարգանքի արժանացնել այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները»,- ասել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Տեր Հարություն քահանա Հունանյանը կատարել է կենտրոնի օրհնության կարգ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ