News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Երեսպաշտ կեղծավորները մեր կյանքը դարձրել են իբր քաղաքական կյանք: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Ի՞նչ քաղաքական կյանք, աղետի մեջ եք ապրում: ինքնության կորստի մեջ ենք ապրում: Տո քաղաքականություն կա՞ Հայաստանում, որ քաղաքական կյանք լինի: Չե՞ք տեսե խորհրդարանի ամբիոնն ինչի է վերածվել: Մարդը, որ կարող է գնալ գեներալ-գնդապետի հարվածել, չգիտեմ ով, դա քաղաքական կյա՞նք է: Դա խուլիգանություն է: Ոստիկանապետը որ ցուցարարին ասի լակոտ, լակոտություն, երկրիդ ղեկավարը, որ պետք է մարդկանց ասի՝ ասֆալտ պետք է լիզեք, բորդյուր պետք է ուտեք, դա քաղաքական կյա՞նք է: Շնաբարո դուրսպրծուկներ ասե՞լն է քաղաքական կյանքը: Ողբամ այդպիսի քաղաքական կյանքը եւ քաղաքական գործիչներին, որ փետուրներ են հագել, այստեղից այնտեղից փողեր ստանալով, լուրջ  դեպքով վերլուծաբաններ են»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ