News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Սանահին-Կայարանի Այդինյանների 5 հոգուց բաղկացած ընտանիքը աղետից հետո վարձով է բնակվում, թեև վարձավճարը համայնքապետարանն է հոգում, ընտանիքի հոգսն էլ քիչ չէ. ընտանիքի հայրը՝ Վահե Այդինյանն իր ստացած աշխատավարձով  սնունդ ու հագուստ է գնում երեք անչափահաս երեխաների համար, վարկերն է վճարում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է՝ «գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք»:

«Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք»,-ասում է նա՝ նշելով, որ ինքը տան միակ աշխատողն է:

Վահե Այդինյանն իր կնոջ ու երեք անչափահաս երեխաների հետ Սանահին կայարանի 11-րդ շենքի առաջին հարկում էր բնակվում, մեզ հետ զրույցում պատմում է՝ կոսմետիկ վերանորոգված տուն ունեին, անհրաժեշտ գույք: Աղետից հետո տանը ոչինչ չի մնացել:

«Մեր բնակարանը մինչև առաստաղ ջուր էր լցվել, ոչինչ անվնաս չի մնացել: Ոչինչ դուրս չենք բերել տնից, հազիվ հասցրել ենք երեխաներին փրկել»,-ասում է նա՝ հավելելով, որ անգամ փաստաթղթերը հնարավոր չի եղել դուրս բերել:

13, 8 և 3 տարեկան անչափահաս երեխաների հայրը աղետի գիշերից մանրամասներ է պատմում.

«Գիշերը ժամը 12-ին մոտ էր, անձրևը չէր դադարում, դուրս եկա, որ տեսնեմ ինչ վիճակ է: Նկատեցի, որ ջուրը շարունակ բարձրանում է: Եկա տուն, կնոջս ու մեծ տղայիս ասացի՝ երեխաներին հանե՛ք քնից, գնանք գոնե երկաթգծին հասնենք: Հազիվ ենք դուրս եկել տնից, ջրի հոսքը չէր թողնում, որ դուռը բացենք. 3 տարեկան երեխայիս հազիվ ենք փրկել: Կինս դուրս է եկել, աստիճաններին կանգնել, որ իմ ձեռքից կարողանա վերցնել երեխային: Առավոտյան ժամը 4-ին փրկարար ծառայության աշխատակիցները շենքի բնակիչներին նավակով տարան ապահով վայր»:

«Չգիտեմ, այս պահին շենքի վերևի հարկերում որևէ մեկն ապրու՞մ է, թե ոչ: Ժամանակ չեմ ունեցել գնալու: Մաքրման աշխատանքներին եմ միայն  մասնակցել,-ասում է նա՝ հավելելով, որ ինքը «Գազպրոմ Արմենիայի» Թումանյանի շրջանի գրասենյակում է աշխատում, և քանի որ այդ ժամանակ քաղաքի գազի խողովակները նույնպես վնասվել էին, ինքը գազամատակարարման վերականգնման աշխատանքներին է մասնակցել:

«Մենք ամեն ինչ կորցրել էինք, փորձում էինք այնպես անել, որ գոնե մարդիկ հնարավորինս շուտ գազ ու ջուր ունենան»,-պատմում է նա:

Վահե Այդինյանը չգիտի, թե դեռևս որքան ժամանակ Սարահարթում վարձով կբնակվի, և երբ պետությունից կստանա վնասի փոխհատուցումը: Ասում է՝ նախքան շենքի վթարայինությունը չստուգվի, տանը ոչնչ անել չի կարող, վտանգը մեծ է: Երեխաներն էլ դժվար թե շուտով ցանկանան վերադառնալ տուն, ամեն անգամ Դեբեդի կամ հորդառատ անձրևի անուն լսելիս այդ գիշերն են վերապրում: Նրանք անգամ Սանահին Կայարանում դպրոց գնալ չեն ցանկանում, ամենայն հավանականությամբ Սարահարթի դպրոց կգնան՝ այդպես և՛ չեն վախենա, և՛ ընտանիքը ֆինանսապես քիչ կտուժի:

ImportedPhoto.740486526.475665.jpeg (136 KB)

ImportedPhoto.740486526.476539.jpeg (108 KB)

ImportedPhoto.740486526.478639.jpeg (75 KB)

ImportedPhoto.740486526.481629.jpeg (69 KB)

ImportedPhoto.740486526.483541.jpeg (58 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կործանարար հեղեղումը, ինչպիսին եղավ Լոռիում եւ Տավուշում, պատահում է 300 տարին մեկ. ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն
Նման կործանարար հեղեղում պատահում է 300 տարին մեկ...
Հայաստանում աղետի գոտում հաշվվել է 269 վնասված բնակարան և անհատական ​​բնակելի շենք
Փոխնախարարը պարզաբանեց, որ դիմումը բավարարվում կամ մերժվում է ներկայացման օրվանից...
Հայաստանում 1քմ-ի համար կհատկացվի 40-ից 60 հազար դրամ՝ հեղեղումների գոտում բնակարանների վերանորոգման համար
Այն դեպքերում, երբ ներգրավված են վերանորոգման աշխատանքներ, տարածքների գոտիավորումն ուժի մեջ է...
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում․․․
Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 16 բնակարանի և 2 բնակելի տան գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով…
Ջրհեղեղի հետևանքով 4 զոհերի ընտանիքներ կստանան 1 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր ընտանիքի անդամ՝ 40-60 հազար դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի...
Ամենաշատ