News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR ինքնագնաց հաուբիցներ մատակարարելու պայմանագիրը։

Զախարովայի խոսքով՝ այս պայմանագիրը ևս մեկ քայլ է էսկալացիա հրահրելու համար։ Նա կարծում է, որ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ միայն ձգտում է օգտագործել տարբեր երկրների ներսում առկա տարաձայնությունները՝ որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք։ Միևնույն ժամանակ նա Ֆրանսիային անվանել է ՆԱՏՕ-ի գաղափարախոսության դիրիժոր։

Հիշեցնենք, որ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո ստորագրվել է ինքնագնաց հաուբիցների մատակարարման պայմանագիր։

Ավելի վաղ, Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի գնման պայմանագրի ստորագրմանը` նշելով, որ Հարավային Կովկասում իրավիճակի սրման և պատերազմի նոր օջախի ստեղծման համար պատասխանատվությունն «ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի ղեկավարության և Մակրոնի բռնապետության վրա»։ Հայտարարության մեջ ասվում է. «Այն փաստը, որ Ֆրանսիան զենք է մատակարարում Հայաստանին, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Հարավային Կովկասում Փարիզի սադրիչ գործունեության հերթական վկայությունն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ