News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Ես դեմ եմ, որ մենք գնանք ինչ-որ երկրների դեսպանատների առջեւ թախանձագին պիկետներ անենք, խնդրենք, որ դատապարտեն: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Բայց եթե շարժման մասնակիցները ցանկանան, որ այդպես լինի, այդպես կլինի: Ուրիշ միջոցներ էլ կան դրան հասնելու: Ես անձնապես կողմ չեմ նման քայլերի: Մենք երկիր ունենք, մեր հարցերը պետք է ներսում լուծենք:

Ինչ մնում է իրենց վերաբերմունքին, իմ ասածը արդարության մասին է: Ինչպիսի՞ երես ունեն իրենք: Երկակի ստանդարտները աշխարհում հայտնի են, մեր կյանքում էլ նույնն է: Մենք ոչ մեկից ոչ թախանձելու, ոչ խնդրելու բան ունենք, մենք պահանջելու բան ունենք»,-ասաց նա:

Հարցին՝ իր իշխանության գալու դեպքում ինչպե/ս է խաղաղություն բերելու, կասեցնելո՞ւ է սահմանազատում, թե ոչ, արդյոք այլ օրակարգ է առաջ բերելու, Սրբազանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ ներկայացրել եմ այդ օրակարգը: Մենք ենք խաղաղություն բերողը, էս մարդը պատերազմ բերողն է եւ այն շարունակողմն է: Եթե անարդարության հիմքով է մի բանը տեղի ունենում, դա նորից պայթելու է: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Կիրանցի ժողովուրդը այդ արհավիրքի մեջ ապրի տարիներ: Մենք երկարաժամկետ, կայուն խաղաղություն բերողն ենք: Այսօրվա մեր ունեցած գործիքակազմը իրական բանակցություններն են, ոչ թե հարկադրանքի տակ բանակցությունները: Մենք պետք է այդ բանակցային սեղանի շուրջ թելադրենք մեր պայմանները: Դրանցից առաջինը մեր ռազմագերիների վերադարձի պայմանն է, արցախցիների վերադարձի իրավունքն է, երրորդը սահմանազատում անելուց առաջ հասնել նրան, որ այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը կնքվի, նոր սկսվեն մնացած գործընթացները: Սահմանազատումը պետք է տեղի ունենա փաթեթով, համապատասխան կոորդինատներով, սահմանագծումներով, սահմանազատումների նշումներով, համապատասխան քարտեզներով: 

Այդ բոլորը չեն բանակցվել, սա սահմանազատում չէ, այլ միակողմանի հանձնում է: Այս տեղի ունեցող պրոցեսը, դրա ձեւը  պետք է կասեցվի, ոչ թե սահմանազատման գաղափարը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ