News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

2024 թվականի հունիսի 20-ին, Երևան կժամանի  Կահիրե-Երևան- Կահիրե կանոնավոր  չվերթի   առաջին  ինքնաթիռը:  Առավոտյան  ժամը 7-ին  և , այսուհետ , ամեն հինգշաբթի,  կանոնավոր կերպով Երևանից կիրականացվի ուղիղ թռիչք դեպի Կահիրե:

Թռիչքը իրականացնում է ՙՙԱՆՌԻՎԱ ,,  տուրօպերատորը՝ եգիպտական ազգային ավիափոխադրող ՝ Air Cairo ավիաընկերության հետ միասին:

Կահիրեի և Երևանի միջև  առաջին անգամ կանոնավոր կերպով իրականացվող օդային ուղիղ  հաղորդկացությունը  իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջային ոլորտի, այլ նաև Հայաստան- Եգիպտոս տնտեսական գլոբալ զարգացումների տեսանկյունից, և  նոր հեռանկար է բացում տնտեսության բոլոր ոլորտների համար:

Ստրատեգիական նշանակության այս օդային կապը նոր հնարավորություն կապահովի հայաստանցի զբոսաշրջիկների համար, քանի որ Կահիրեի օդանավակայանը  լուրջ  օդային հանգույց է ապահովում  աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ԱՄՆ-ի , եվրոպական երկրների,  աֆրիկյան  պետությունների միջև:

Թռիչքները կիրականացվեն ժամանակակից և հարմարավետ ինքնաթիռներով՝ A 320 neo,  E 190 մոդելների:  Չվացուցակը նախատեսում է մեկնման և ժամանման հարմար ժամեր, որոնք ուղևորներին հնարավորություն կտան հնարավորինս արդյունավետ պլանավորել իրենց ճանապարհորդությունները:

Կահիրե-Երևան- Կահիրե  երթուղով չվերթների տոմսերն արդեն հասանելի են: 

Տպել
Ամենաշատ