News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Հունիսի 12-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Վաղարշապատի Կոստանյան փողոցի մի բակում դանակարվել ու ընկերոջ ուղեկցությամբ հիվանդանոց է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 51-ամյա մի տղամարդ, ախտորոշումը` ազդրի կտրած վերք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ:

Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ Զվարթնոց թաղամասում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ նախ 51-ամյա տուժածն է ձեռքերով և ոտքերով հարվածել 43-ամյա մի տղամարդու գլխին, ինչին վերջինս պատասխանել է իր մոտ եղած դանակով:

Ահազանգից մոտ 40 րոպե անց Զվարթնոց թաղամասում ոստիկանները ձերբակալում են դանակահարողին և տեղափոխում բաժին: Նա խոստովանում է արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվում Վաղարշապատի քննչական բաժին:

Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում քամուց ծառը կոտրվել և ընկել է 77-ամյա քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․ Ա․-ի (ծնված 1947 թ․) վրա, ում...
Իսպանիայում և Գերմանիայում 4 մարդ է ձերբակալվել՝ «Հըզբոլլահ»-ին կամիկաձե ԱԹՍ-ների բաղադրիչներ մատակարարելու մեղադրանքով
Հետաքննությունը սկսվել է Իսպանիայում...
Վերին Խոտանանի եկեղեցու մոտակայքում «Կամազ»-ներ են բախվել
Հուլիսի 18-ին՝ ժամը 11:38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
«Շանգրի Լա»-ի մոտ բախվել են «Honda»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինս բախվել է երկաթե արգելապատնեշներին
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ ՆԳՆ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական…
Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր.«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ