News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ երեկոյից մինչ առավոտ տանը մարդ չէր եղել, այդ ընթացքում էլ կոտրել էին եվրոպատուհանի ապակին և երկրորդ հարկի ննջարանից` ներքնակի տակից, տարել էին 55 հազար դոլար:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, կատարվեցին անհետաձգելի գործողություններ: Այս ամենին զուգահեռ, տեղազննության արդյունքներն ու հանցագործության հանգամանքները համադրելով, Նաիրիի քրեական հետախույզներն առաջ քաշեցին վարկածներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին: Ըստ վարկածի` կար և՛ կազմակերպիչ, և՛ կատարող, և՛ օժանդակող:

Ահազանգից մոտ չորս ժամ անց, ժամը 12.30-ին, Քասախ գյուղի իր տանը հայտնաբերվեց 37-ամյա օժանդակողը: Եվս երեք ժամ անց մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում, համագյուղացու տնից գողությունը կազմակերպելու կասկածանքով, ձերբակալվեց և ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխվեց Քասախի բնակիչ 38-ամյա տղամարդը: Նա էր ուղղորդել երևանցի 41-ամյա տղամարդուն, հաղորդել անհրաժեշտ տվյալներ և մայիսի 30-ի երեկոյան էլ իր մեքենայով նրան հասցրել համագյուղացու տան հետնամաս ու հեռացել:

41-ամյա երևանցին, զինված անհրաժեշտ գիտելիքներով ու տեխնիկական միջոցներով, մտել էր տուն և տարել գումարը: Այնուհետև երևանցին կապվել էր կազմակերպչի և օժանդակողի հետ: Հանդիպել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, որտեղ կատարողը 7600 դոլար տվել էր կազմակերպչին, 7500 դոլար` օժանդակողին: Ի դեպ, վերջինս իր վարձատրությունն ամբողջությամբ ի պահ էր հանձնել մի երրորդ անձի:

Կազմակերպիչն ու օժանդակողը ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:

Օժանդակողի վստավելի անձի խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը` 7500 դոլարը, իսկ կազմակերպիչն իր զոքանչի տնից ներկայացրել է 4400 դոլար գողոն:

Դատարանի որոշմամբ կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են: Ձեռնարկվում են միջոցներ` երևանցի կատարողին և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում վթարի է ենթարկվել ՀՀ համարանիշերով կցորդիչով բեռնատարը. Վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Տեղի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վարորդին դուրս են բերել...
Քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է ինքնասպան լինել, քանի որ «Աջարաբեթով» 5 մլն դրամ է կրվել
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 140 դեպք. Գրանցվել է 11 ավոտվաթար. Զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի...
Սևանում 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից, հետո մայրն է իրեն նետել, որ փրկի
Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են Երևան: Երեխայի մայրը, բարեբախտաբար...
8 մեքենաների վթարից հետո քաղաքացին կլինիկական մահ էր տարել, արձանագրվել էր նրա մահը, սակայն բժիշկները փրկել են նրան
Պարզվել է Երևանում 8 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը...
27-ամյա կինը դանակահարել է ընկերուհու հայհոյելու պատճառով կից տաղավարից դիտողություն արած տղամարդկանց.նա կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի...
Ամենաշատ