News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ միասին Փհենյանում վարել է Aurus մեքենան, հայտնում է RIA Novosti-ն։

Երբ Պուտինը մոտեցել է մեքենային, օգնականը նախ բացել է հետևի ուղևորի դուռը, սակայն ՌԴ նախագահը որոշել է նստել ղեկին։ Կիմ Չեն Ինը նստել է նրա կողքին՝ առջևի ուղևորի նստարանին։ Ուղևորությունից հետո երկու պետությունների ղեկավարները զբոսնել են։

Չորեքշաբթի օրը կայացել են ռուս-կորեական բանակցություններ, ստորագրվել են համատեղ փաստաթղթեր։ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի ղեկավարները ներկա են գտնվել նաև Ռուսաստանի պետության ղեկավարի՝ Փհենյան այցի կապակցությամբ գալա համերգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ