News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և դա արել է բացահայտ. Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը քննարկում է Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու թեման։

«Գիտեք, ես չեմ տեսել՝ արդյոք հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվե՞լ է Ռուբեն Վարդանյանի, ով ՀՀ քաղաքացի չէ, ադրբեջանական բանտում գտնվելու հարցը։ Հիմա, եթե դուք ինձ տրամադրեք այս տեղեկատվությունը, ինձ համար շատ հետաքրքիր և օգտակար կլինի իմանալ դրա մասին: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և դա արել է բացահայտ։ Ուստի, նման հարցերը պետք է ուղղվեն Բաքվին ու Երեւանին»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ և նոյեմբերի 4-ին նշանակվել պետական ​​նախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն մնացել է Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիան։

Սեպտեմբերի 27-ին նա ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական այլ գործիչների հետ միասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Էրին Մըքիի պատվիրակությանը. Վերջինիս ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման…
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. Երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի երիտասարդ աջակիցները երկրի բոլոր անկյուններից...
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Հուսով եմ՝ մեր պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ բարձրացրել է հետևյալ հարցերը. Մարուքյան
Երեկ Վաշինգթոնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...
Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին...
Եթե ՀՀ-ն հետ կանչի Բաքվի դեմ պահանջները, ապա Արցախի ժողովրդի իրավունքների փաթեթը պետք է լինի խաղաղության պայմանագրի մեջ
Նրա խոսքով, պահանջների հետկանչը գոյություն ունի միջազգային պրակտիկայում, և սովորաբար նման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ