News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի պաշտոնյան նիստերի սենյակից դուրս են վռնդել Ռուսաստանի կառավարության նախարարներին, որոնք շտապել են զբաղեցնել սենյակը, նախքան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներս մտնելը։ Միջադեպի կադրերը ուղիղ եթերում հեռարձակել են հյուսիսկորեական լրատվամիջոցները, հայտնում է The Moscow Times-ը։

Առաջինը դահլիճ է մտնում արտգործնախարար Սերգեյ Լավրովը և սեղանի շուրջ նստած հոգնած հառաչում է, որից հետո դժգոհում է, որ ինչ-որ բանով է կեղտոտվել։ Լավրովի կողքին նստած են առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը և փոխվարչապետ Վիտալի Սավելևը։ Հեռարձակվող կադրերում երևում են նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսկոսմոսի ղեկավար Յուրի Բորիսովը։

«Դուրս եկեք դահլիճից», - շուտով ռուս նախարարներին հրամայում է հյուսիսկորեացի պաշտոնյան՝ կուլիսներից:

«Ինչո՞ւ եկանք այստեղ։ Միանգամից պետք է զգուշացնեիք...»,- ի պատասխան՝ տարակուսած ասում է կառավարության շքախմբից պաշտոնյան։

«Առաջինը մեր առաջնորդը կգա», - բացատրում է հյուսիսկորեացի պաշտոնյան:

Այս խոսքերով հեռարձակումն ընդհատվում է, որին հաջորդում են նիստերի դատարկ սենյակի կադրերը, որտեղ մի փոքր ուշ սկսվում են ռուս-կորեական ընդլայնված կազմով բանակցությունները՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի գլխավորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ