News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Green Rock Management Group-ը մեկնարկել է նմանը չունեցող՝ City Talks փոդքասթ՝ նվիրված քաղաքաշինության և ճարտարապետության արդիական խնդիրներին։

Փոդքաստը վարում է անվանի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը` Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, «Երևան․ քաղաքի կենսագրությունը» գրքի հեղինակ Մարկ Գրիգորյանը:

City Talks փոդքասթի առաջին սեզոնի հյուրերնից են եղել նշանավոր ճարտարապետներ Աշոտ Սնխչյանը, Կարեն Բալյանը, Սաշուր Քալաշյանը, Tumo Center-ի հիմնադիր Մարի Լու Փափազյանը, գեղագիր, նկարիչ Ռուբեն Մալայանը, ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը, PAN Photo գործակալության համահիմնադիրն ու ղեկավարը, և RAMBALKOSHE-ի ստեղծողը Վահան Ստեփանյանը և այլոք։

Ունենալով հարուստ նախապատմություն, որը խորապես կապված է հայկական մշակույթի և նրա քաղաքային պատմությունների հետ՝ Մարկը փորձագետների, տեղացիների և շահագրգիռ կողմերի հետ միասին քննարկում է քաղաքաշինության ու ճարտարապետության բոլոր ասպեկտները, ուսումնասիրում հիմնական մարտահրավերներն ու հնարավոր լուծումները։

Հետևեք Green Rock Management Group-ի յութուբյան ալիքին, որպեսզի բաց չթողնեք «City Talks» Մարկ Գրիգորյանի հետ փոդքասթների շարքը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ