News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Իրանի սահմանային ոստիկանությունը ծանր հարված է հասցրել ահաբեկչական խմբավորման անդամներին, որոնք պատրաստվում էին հատել հարավարևելյան սահմանը՝ իրանական հողում դիվերսիա իրականացնելու համար, Tasnim-ին ասել է սահմանային ոստիկանության հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։

Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար։

 Սահմանային ոստիկանության զգոն զորքերը ջախջախիչ պարտություններ են հասցրել ահաբեկիչներին երկու առանձին գործողությունների ընթացքում, նշել է հրամանատարը՝ ասելով, որ իր ուժերը սպանել են երկուսին և ձերբակալել մեկին:

Իրանցի գեներալը հավելել է, որ ձերբակալվածը խոստովանել է, որ պատկանել է «Անսար ալ Ֆուրքան» ահաբեկչական խմբավորմանը։

Նրա խոսքով՝ ահաբեկիչներից առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ սարքեր, ինքնաձիգներ, զինամթերք, ապահովիչներ, հեռահաղորդակցության սարքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում Նավալնիի այրուն ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում
Ըստ «Коммерсантъ»-ի՝ դրա մասին տեղեկություն է հայտնվել Ռոսինֆորմմոնիտորինգի գրանցամատյանում...
Արաբական Միացյալ Էմիրություններում 43 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել «Մուսուլման եղբայրներ»-ին ղեկավարելու համար
WAM պետական գործակալությունը հայտնել է, որ ևս 11 մարդ ավելի կարճ ժամկետով ազատազրկման դատապարտվել...
Հունիսի 23-ին ահաբեկչությունն իրականացրել են երևելի ընտանիքների անդամները. Դաղստանի ղեկավար
Միաժամանակ նա հայտարարել է, որ տեղի բնակիչները չեն պաշտպանում ահաբեկիչների գաղափարները...
Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով մի քանի մարդ է ձերբակալվել
Ահաբեկչական սպառնալիքը մնում է չափազանց լուրջ...
Թուրքիայում ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող 45 կասկածյալ է ձերբակալվել
Ձերբակալություններն իրականացվել են այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում և Անթալիայում...
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը վերաորակավորվել է որպես ահաբեկչություն
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը համարվել է ահաբեկչություն...
Ամենաշատ