News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ի՞նչ են ուզում, ԵՄ մուտքն ինչպե՞ս են ուզում ներկայացնել, ժողովրդին ասելու են՝ այս գործընթացին համաձայնվեցիք, ազատ վիզա եք ստանալու։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե խոսվում է ԵՄ-ին անդամագրվելու շուրջ հանրաքվե անելու մասին, Նիկոլ Փաշինյանն էլ խոսել է հանրաքվեի մասին, ուստի մտավախություն չկա՞, որ դեպի Արևմուտք անվան տակ անկախության հռչակագրից հրաժարում տեղի կունենա։

«ԵՄ-ին անդամագրվելն այս պահին անիրատեսական է խորքային և գործընթացների իմաստով։ Միգուցե ինչ-որ ժամանակ հնարավոր լինի, բայց դա չափազանց ծանր, դժվար, պահանջներով գործընթաց է։ Ի՞նչ են ուզում, ԵՄ մուտքը ինչպե՞ս են ուզում ներկայացնել։ Ժողովրդին ասելու են՝ այս գործընթացին համաձայնվեցիք, ազատ վիզա եք ստանալու Եվրոպա գնալ գալու համար։ Այդ պրիմիտիվիզմի աստիճանի են իջեցնելու»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Եվրոպա ազատ ելումուտի անվան տակ խաբելու են ժողովրդին, փորձելու են իրականացնել Սահամանադրության փոփոխություն, անկախության հռչակագրից հրաժարում և այլն։

«Այլ կերպ իրենք հնարավորություն չունեն, այս կերպ էլ չեն ունենալու, որովհետև դա խաբեություն է։ Կփորձեն, թո՛ղ փորձեն»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ