News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Այս շարժումը Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին շատ ուժեղացրեց: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հարցերով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Մայիսի 9-ին Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ սկսում են իմպիչմենթի գործընթաց, որից հետո ընդդիմությունը սկսում է խաբելու պրոցես: Ասում է՝ բա գիտե՞ք ինչ կա, դեռ պետք չի եւ չեն իրականացնում  իմպիչմենթի գործընթաց, որը Սրբազանը կոծկում է: Ինչո՞ւ: Սրբազան ջան, ինչո՞ւ ես դու արդարացնում այսօրվա ընդդիմության խաբեությունը, որպեսզի  ցույց չտան, որ իրենք չունեն 36 ստորագրություն իմպիչմենթի համար: Նրանք բերում են հայտարարության տեքստ, որով ցույց են տալիս, որ չեն ուզում իմպիչմենթ անել: Բերել են ԱԺ ուղերձի տեքստ, որի քննարկմանն անգամ չեն ներկայանում ԱԺ հանձնաժողովում: Այսինքն չկա ընդդիմությունը, նա չունի 1/3 ստորագրություն:

Քանի որ չկա 1/3, մենք ասում ենք՝ մանդատները դրեք: Հիմա որպեսզի մանդատները չդնեն, հազար ու մի մահանա են բերում, հիմարագույն արդարացումներ են բերում»,- հայտարարեց Մարուքյանը:

Նա անդարդարձավ նաեւ հունիսի 12-ի իրադարձություններին, երբ  ընդդիմության պատգամավորներին չէին թողնում մտնել խորհրդարան: «Հայաստան» դաշինքի ղեկավար, գեներալ-գնդապետ, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը փոխանակ հայտարարություն անի, բարձրանում է վերեւ, որ Ալեն Սիմոնյանի ականջին ասի՝ չեն թողել, թող այդ հարցը կարգավորի՞: Դուք գժվե՞լ եք: Հայաստանի պատմության մեջ մենք այսպիսի խայտառակ ընդդիմություն ունեցե՞լ ենք, թե չէ:

Մենք ժամանակին շատ ուժեղ, շատ անհարմար ընդդիմություն ենք եղել խորհրդարանում, եւ նաեւ երբ պահը եկել է, որ քաղաքական ճգնաժամը կարգավորվի, մանդատ ենք դրել, ցրվել է խորհրդարանը:

Հիմա ամեն օր ծեծ եք ուտում, իմպիչմենթի փաստաթուղթ չեք ներկայացնում, խոսում եք հանձնաժողովներում ձեր տեղերի մասին, որ մանդատները չդնեք: Եթե դուք այդպիսին եք, Սրբազան ջան, ինչի՞ ես էս մարդկանց վրա հույս դրել, ինչու ես ուզում նրանց մաքրագործես, ինչո՞ւ ես նրանց տեքստերը արդարացնում, թե իբր իրենք լավն են, բայց չի ստացվում, իշխանությունն է վատը:

Ժողովուրդ, եթե ընդդիմությունն իշխանությունից վատն է, այդ իշխանությանը հնարավոր չէ փոխել:  Եթե մի ընդդիմություն ուզում է Ալեն Սիմոնյանի ականջին բան ասելով հարց լուծի, իրեն էլ ասում են՝ գնա էստեղից… Ես ամաչում էի, որ դա նայում էի դա չմոյություն է, խայտառակություն է: Ու դրանից հետո շարունակում եք գնալ խորհրդարան:

Մի հարց տամ՝ ինչո՞ւ էինք էդ օրը գնացել: Երկրորդը, գնացել եք՝ նվաստանում եք, ծեծ եք ուտում: Եթե դու չես կարողանում քո համար «պաստուպիտ» անես, ժողովրդի իրավունքները ոնց ես պաշտպանելու:

Եվ երբ Սրբազանին ասում ենք՝ էս մարդկանցից դիստանցավորվիր, դատապարտիր էս ռեժիմները, , լարիր սրանց թող գնան, իրենք հազար մարդ բերում են եւ կես միլիոն մարդ չի գալիս, ինքն անում է հակառակը»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ